Խախտվում է Սահմանադրությունը. ՀՅԴ ՄՈՀ գրասենյակ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից: Ընդամենը՝ 21 անձ: 2019 թվականի հունվարի 19-ի դրությամբ նշակվել էին վարչապետը, վերջինիս առաջարկությամբ 2 փոխվարչապետները և 12 նախարարներ: Ընդամենը՝ 15 անձ: Նույն օրենքի համաձայն՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազը 2/3-ը: Այսինքն, կառավարության կազմավորված լինելու առումով բավարարվեց կառավարության անդամների՝ օրենքով նախատեսված նվազագույն թվաքանակի նշանակված լինելու պայմանը: Վարչապետի կողմից չառաջադրվեցին առաջին փոխվարչապետի, 5 նախարարների թեկնածուները, և հետևաբար Հանրապետության նախագահը այս պաշտոններում նշանակումներ չկատարեց: Կառավարության չնշանակված անդամների խնդիրը պատճառաբանվեց կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ վարչապետի և իշխող ուժի մտադրությամբ: Իսկ նախարար չունեցող նախարարությունների գործունեությունը կազմակերպվեց փոխանախարարների՝ նախարարի պարտականությունների կատարման լիազորությունների ապահովման միջոցով: Ամբողջին՝ այստեղ