A
A
Արամը Սպարապետի եղբայրն է, բայց կռվող տղան Սասունն էր. Աշտարակի ԵԿՄ փոխնախագահ (տեսանյութ)
Աշտարակի Երկրապահ կամավորների միության փոխնախագահ Սարգիս Ամիրյանի խոսքով՝ միությունը պիտի շարունակի իր գործունեությունը։ «Երկրապահը մնում է կայուն և մինչև վերջ էլ պիտի մնա»,- ընդգծեց Սարգիս Ամիրյանը։ Աշտարակի Երկրապահը միաձայն ընդունել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում։ «Ճիշտը դա էր, կռվող տղան ինքն էր։ Ճիշտ է մեր սպարապետի եղբայրն էր Արամը, բայց կռվող տղան ինքն էր, ինքը պիտի լինի հանրապետության Երկրապահի նախագահը»։ Սարգիս Ամիրյանը ակնկալում է, որ Սասուն Միքայելյանի ընտրությունից հետո Երկրապահում կլինեն լուրջ փոփոխություններ։ Մանրամասն՝ տեսանյութում։