Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր զինվորներին դարձրել էին վարձկաններ. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-11

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը ներկա էր ԵԿՄ համագումարին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառձավ հարցին, թե ովքեր էին այն օլիգարխները, որոնք զինվորներին վարձկաններ էին դարձրել, որի մասին ավելի վաղ ինքը հայտարարել էր: ՀՔԾ պետն ասաց, որ այս փուլում անուններ չի հրապարակի, քանի որ դատարանում գործի մի մասն է միայն քննվում: Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում այդ օլիգարխները հայտնվեն մեղադրյալի աթոռին, ՀՔԾ պետը պատասխանեց. «Չեմ մեկնաբանի»: Սասուն Խաչատրյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, նշեց, որ այն շուտով կլինի դատարանում: ՀՔԾ-ն շաբաթներ առաջ միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: «Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործի քրեական գործով ճշմարտության բացահայտմանը»,- ընդգծեց Սասուն Խաչատրյանը: Մարտի 1-ի տասը սպանությունների վերաբերյալ Սասուն Խաչատրյանն ասաց, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել որևէ մեկին, աշխատանքները շարունակվում են: Ըստ ՀՔԾ- ի ունեցած ապացույցների՝ իրեղեն ապացույցները փոխվել են: «Մենք հավաստի ապացույցներ ունենք, որ առնվազն 1000 հատ ինքնաձիգի և 32 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ են փոխվել»: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի գործով, Սասուն Խաչատրյանը չմեկնաբանեց: