Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ-ն երբեք իշխանությանը չի խանգարի, բայց կցորդն էլ չի դառնա․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
56326481_2658759130832488_8006603313657151488_n

Երկրապահ կամավորների միության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ ԵԿՄ-ն չի կուսականացվելու: Սասուն Միքայելյանը  չի կարող լինել և՛ ԵԿՄ նախագահ, և՛ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախագահ, ուստի մայիս ամսին կայանալիք ՔՊ համագումարին, վայր է դնելու կուսակցության նախագահի իր լիազորությունները:  «Մենք երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց կցորդը չենք դառնա, դա 100 տոկոսով եմ ասում, որովհետև դուք տեսաք ինչ եղավ, երբ փորձեցին Երկրապահին ծառայեցնել իշխանությանը: Մենք մեր ուրույն տեղն ենք ունեցել հայոց նորագույն պատմության մեջ՝ 2-րդ հազարամյակի վերջին ու 3-րդ հազարամյակի սկզբին, նման բան չի կարող լինել, որովհետև դա մեր պետության հիմքերը թուլացնող ձև էր»,- նկատեց Սասուն Միքայելյանը:  ԵԿՄ-ում  փոփոխություններն անխուսափելի են: Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ մեծ փոփոխությունների կարիք կա: «ԵԿՄ-ի դռները բաց կլինեն բոլոր ազատամարտիկների առաջ, անկախ իրենց կուսակցության պատկանելիությունից և կվերսկենք համախմբվել ԵԿՄ-ի շուրջ: Առաջնային  խնդիրը կլինի նաև ջոկատների լուսաբանումը: Ժողովրդին պիտի պարզ լինի, թե այս տարիների ընթացքում որ ջոկատը ինչ գործունեություն է ծավալել, որպեսզի բարձրացնենք Երկրապահի դերը»:  Մանրամասն՝ տեսանյութում: