A
A
«Սպայկա»-ի տնօրենի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Այս մասին Լրագրողների հետ զրույցում ասել է Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
Փաստաբանի խոսքով՝ գրավի գումարի չափ միջնորդության մեջ չեն նշել. «Դատարանը կարող է կիրառել այն գումարը, որը խելամիտ կհամարի»: