Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ 6 մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ բուժումը  

Պաշտոնական
gyux

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է  2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը: Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին: Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055 541-968 հեռախոսահամարով: ՀՀ գյուղնախ   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին