Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարչապետ
A A
Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԲԴԽ մեկ ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը իր մեկ ամյակը նշեց ՀՀ վարչապետի, կառավարության անդամների,  դատավորների, դեսպանությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ։ Իսկ դահլիճում, որտեղ ներկայացվեց խորհրդի աշխատանքները,  սենյակի կենտրոնում, հենց  ամբիոնի դիմաց  հյուրերի համար ձեւավորված ֆուրշետի սեղանն էր։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց  հյուրերին եւ բոլորի ուշադրությունը հրավիրեց դեպի մեծ էկրանը, փոքրիկ երկու հոլովակների միջոցով  ծանոթանալու իրենց  գործունեությանը։  Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է հինգ դատավորներից եւ հինգ իրավաբան գիտնականներից։

Գագիկ Հարությունյանը ներկայացրեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական նոր կայքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդում, իր ոջույնի խոսքում նշեց, որ մեր երկրի ժողովրդավարության օրինականության հարցում փոփոխություններ են արվում եւ դրա համար կարեւոր է նաեւ անկախ դատական համակարգը։ «Երաշխավորում եմ ՀՀ համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է։ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է գործողություններ պարտադրել դատական իշխանությանը։ Եթե անգամ կգտնվեն պաշտոնյաներ, որոնք այս օղակներից դուրս կգործեն, ուրեմն իրենք գործում են ՀՀ դեմ։ Այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ իրապես անկախ դատական համակարգ։