Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այսուհետ Ճանապարհային երթևեկության նշանները կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին (տեսանյութ)

Կառավարության հերթական նիստն այսօր վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած նախագծով այսուհետ ՃՈ նշանները կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին։

«Այս նախագծում կային նաեւ մգեցված ապակիներով մեքենաների հետ կապված դրույթ։ Ինչո՞ւ է հանվել»,-հետաքրքրվեց փոխվարչապետը։ Օսիպյանը նշեց, որ մեքենաներ կան, որոնց մգեցված ապակիները գործարանային են եւ մեր ոստիկանները դեռ զինված չեն համապատասխան տեխնիկայով ստուգելու մգեցվածությունը գործարանային է, թե ոչ։

Առողջապահության նախարարն ուշադրություն հրավիրեց նաեւ ավտոմոբիլային տրանսպորտով տեղաշարժվող երեխաների անվտանգության հարցին։ Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց քարսիթների եւ ամրագոտիների կիրառման կարեւորությունը, որոնց օգտագործումից հետո հնարավոր կլինի խուսափել դժբախտ պատահարների հետեւանքներից։