Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մատենադարանի տնօրենը հույս ունի հնագույն քաղաքակրթությունների 4-րդ ֆորումը կազմակերպել Հայաստանում (տեսանյութ)

2016 թվականին Հունաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է հնագույն քաղաքակրթությունների ֆորում կամ Հնագույն քաղաքակրթությունների հանդիպում. լրագրողների հետ, հանդիպմանն ասաց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Տնօրենի փոխանցմամբ՝ երկու տարին մեկ կազմակերպվում են հանդիպումներ, որոնց մասնակցում են պետությունների արտգործնախարարները կամ գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Իսկ այդ հանդիպումներից հետո ֆորումը կազմակերպվում է արդեն ակադեմիական մակարդակով, որին բացի դիվանագիտական ներկայացուցիչներից մասնակցում են ակադեմիական շրջանակների գիտնականներ, թանգարանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլն։ Ֆորում անցկացվում է երկու տարին մեկ։ Առաջին ֆորումն անց է կացվել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, իսկ երկրորդը՝ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում։ Տնօրենի փոխանցմամբ՝ Հայաստանը 2018 թվականին դարձավ ֆորումի լիիրավ անդամ։ «Ինչո՞վ է սա կարևոր։ Որովհետև այս կազմակերպության մեջ կա ընդամենը 9 անդամ պետություն»,- ընդգծում է նա։