
A
A
Եկմալյանը հնչեց Մոսկվայի կամերային երգչախմբի կատարմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեց «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Համերգի բացմանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Մինինի ղեկավարած Մոսկվայի կամերային երգչախմբի կատարմամբ հնչեց Եկմալյան:
Հայաստանում են հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ: Կանցկացվեն վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ: Փառատոնի շրջանակում կլինեն բացառիկ մենահամերգներ:
«Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:
Կազմակերպիչների որոշմամբ լսումներն այս տարի կանցնեն ոչ միայն Գյումրիում, այլև մարզերում, նաև Արցախի Հանրապետությունում:
Ապրիլի 16-ին Երևանում կկայանա «Մշակույթների երկխոսություն» 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: