Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի
(WSIS) շրջանակներում հանդիպել է Իրաքի կապի նախարար Նայեմ Թ. Յուսիրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում
համագործակցության հեռանկարները:
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երկկողմ
համագործակցության աշխատանքային խումբ և այցելություններ ու քննարկումներ
կազմակերպել հետևյալ ուղղություներով՝ կրթական համակարգեր («Թումո» կենտրոն
(Tumo Center for Creative Technologies) «Արմաթ» ինժեներական
լաբորատորիաներ (Armath Engineering Laboratories), «Անել» լաբորատորիա
(www.anel.am), թվային պլատֆորմներ (Dasaran, Earlyone, E-Gov և այլն),
թվային հեռուստատեսային ցանցի ներդրում, ինտերնետ ենթակառուցվածքի
զարգացում, օպտիկական կապուղիների միջոցով ինֆորմացիոն տրանզիտի զարգացում
դեպի Իրաք, ստարտափ էկոհամակարգի զարգացում։
Նախարար Հակոբ Արշակյանը Նայեմ Յուսիրին հրավիրել է մասնակցելու
հոկտեմբերի 6-9 Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT
2019)։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն