A
A
Կաշառք վերցնելու մեջ կասկածվող փոխնախարարը Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը կալանավորվել է այս տարվա մարտի 30-ին, բուժհաստատություններից մեկի ղեկավարի կողմից կաշառք ստանալու կասկածանքով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է, իսկ ապրիլի 2-ին՝ կալանավորվել: