Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaxaqagetner nkar
A A
Քաղաքականություն

Համայնքային ընտրությունները քաղաքականացնելը շատ սխալ է (տեսանյութ)

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով համայնքներում տիրող խնդիրների պատճառը նախկին  իշխանական քաղաքական համակարգում հակասահմանադրական գործունեություն իրականացրած պաշտոնյաններն են, որոնք իրականացնելով հակասահմանադրական գործունեություն պաշտոններ են զբաղեցրել: Նրա կարծիքով այդ մարդիկ ներգրավվելով իրենց կողմնակիցներին, ստեղծում են տպավորություն, որ համայնքների հանրության զգալի հատվածը կողմ է, իրենց ղեկավարմանը, որի պատճառով  էլ առաջանում է բախումներ:

«Չպետք է մոռանալ, որ հեղափոխությունից առաջ շատ մարդիկ բազմաթիվ Ճնշումների ենթարկվելով, գայթակղիչ առաջարկներ ստանալով կամ չհակադրվելով իշխանություններին  քվեարկել են այդ մարդկանց համար: Եվ շատ հաճախ, երբ ոտնահարվել են իրենց իրավունքները ձայն չեն հանել:»

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով ճիշտ է այն որոշումը, որ համայնքներում իրականացվեն տեղական հանրաքվեներ, սակայն ավելի արդյունավետ լուծումն համայնքների ղեկավարների հրաժարական տալն և ընտրություններին մասնակցելն է: Միայն այդպես կընտրվեն նրանք, ովքեր կունենան ժողովրդի աջակցությունը:

«Համայնքային ընտրությունները քաղաքականացնելը շատ սխալ է: Կառավարությունը պետք է շահագրգռված լինի, որ գյուղում համայնքապետ  ընտրվի գյուղացիների աջակցություն վայելող անձը, որովհետև, երբ որևէ համայնքի բնակիչ իր համայնքի ղեկավարից դժգոհ է, այդ դժգոհությունը վերածվում է իշխանությունների նկատմամբ»: