Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է մեկ գաղտնի հարց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունենում կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից մեկը՝ գաղտնի:
Այսօր կքննարկվեն Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին, Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր:
Հեռարձակմանը հետևեք առցանց: