Բացել լրահոսը Փակել լրահոսը
gegham. nkar
A A
Քաղաքականություն

ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահը՝ իր նոր աշխատանքի մասին (տեսանյութ)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նոր նախագահը՝ Գեղամ Գևորգյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ ծանոթ է իրեն սպասվող աշխատանքին։ «Կարծում եմ օրենսդրական որոշակի շտկումներ պետք է կատարվեն»։

ՏՄՊՊՀ նոր նախագահը այն հարցին, թե Հայաստանում մենաշնորհ կա՞, ընդգծեց.

«Որպեսզի հանձնաժողովի նախագահը կամ որևէ պաշտոնատար անձ հայտարարություն անի, պետք է ունենա հիմնավորված փաստեր: Չեմ կարծում, որ ճիշտ է մարդը կանգնի ու նախնական հայտարարություն անի։ Քանի որ ես զբաղեցնում եմ այդ պաշտոնը, ես պետք է կաշկանդված չլինեմ իմ հայտարարություններով, որովհետև, եթե ես հայտարարեմ՝ այո, մոնոպոլիա այս ոլորտում կա, վաղը ստիպված եմ լինելու իմ խոսքը պահելու համար կանխակալ վերաբերմունք ցույց տալ»:

Մանրամասն՝ տեսանյութում: