ՌԴ դեսպանը հաճույքով ԱԺ բակում ծառ տնկեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանի բակում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի՝ ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահների, պատգամավորների եւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
«Կարծում եմ, որ սա շատ խորհրդանշական բնույթ ունի եւ հերթական անգամ գալիս է հավաստելու, որ մեր երկու երկրների եւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ եղբայրությունը բազմադարյան երկար պատմություն ունի եւ խարխսված է փոխադարձ համակրանքի, հարգանքի եւ կարծում եմ, որ շատ խորհրդանշական բնույթ ունի նաեւ հենց ծառուղու արմատներով մինչեւ հետագա ծլարձակումը, այսպես խտացված խորհրդանշական իմաստ ենք դրել սրա մեջ»,-ծառատունիկց առաջ իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաճույքով է մասնակցում ծառատունկին, իր խոսքում դեսպանը ընդգծեց, որ այսօրվա արեւը շատ լավ նշան է եւ վկայությունն է նրա, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակվելու են պարզ, բարենպաստ մթնոլորտում.
«Այս կեչիները, որ մենք կտնկենք, օգտակար կլինի Երեւանի էկոլոգիայի համար եւ ուզում եմ ցանկանալ, որ ռուս-հայակական բարեկամության այս պուրակը Երեւանի բնակիչների սիրելի վայրերից մեկը կլինի»,-ասաց դեսպանը: