Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչու պետք է շվեյցարացին, ամերիկացին ցանկանա գալ Հայաստան (տեսանյութ)

«Երբ  խոսում ենք  տնտեսական փոփոխությունների  մասին, պետք է հաշվի առնել,  թե որքան նախապատրաստական ժամանակ ունեինք և արդյոք պետական մարմինները տիրապետում էին այնքան, որքան անհրաժեշտ է տնտեսական իրավիճակին: Այս առոմով կդժվարանամ պատասխանել տնտեսական հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ »,-ասում է  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Գագիկ Մակարյանը նշում է, որ կան որոշակի դժգոհություններ: Դրանցից մեկը ըստ էության այն է, որ  պետական պաշտոնյաների գերակշռող մասը իրենց գերատեսչություններում չեն կարողանում ստեղծել մոտիվացված աշխատանքային միջավայր, մեկ այլ դժգոհություն էլ այն է, որ Ազգային Ժողովը նոր է և այնտեղ հիմնականում երիտասարդներ են, որն էլ հանգեցրել է նրան, որ ԱԺ-ը իր օպոնենտային դերակատարությամբ դեռևս ունի կարգավորման խնդիր: