Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Միջկրոնական դիմակայությունը վտանգավոր մասշտաբների է հասնում» (տեսանյութ)

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը չի կարող միանշանակ պատասխանել հարցին, թե ինչու տեղի ունեցավ Շրի Լանկայի ահաբեկչությունը: Բայց հստակ է, թր Շրի Լանկայի ահաբեկչությունը հստակ թիրախավորում ուներ: Այն ուղղված էր քրիստոնեական համայնքի դեմ: Արմեն Պետրոսյանի համոզմամբ այս ահաբեկչությունը Շրի Լանկայի ներսում տեղ գտած որոշակի իրողությունների հետևանք է։ « Բայց չի բացառվում, որ կարող է արտաքին աջակցություն լինել»,-ասաց նա։ Նա վտանգավոր միտում է տեսնում՝ hիշելով, որ նույնանման ահաբեկչություն էր տեղի ունեցել մի ամիս առաջ Նոր Զելանդիայի մզկիթներից մեկում։