Բացել լրահոսը Փակել լրահոսը
58375838_294683628129384_6072638338370633728_n
A A
Քաղաքականություն

«Մեր Կառավարությունը ոչ երազանք է և ոչ էլ՝ արկածախնդրություն».Արևմտյան Հայաստանի վարչապետ (տեսանյութ)

«Մարդիկ շատ անգամ մարդիկ  զարմանքով և հեգնանքով  են վերաբերվում այն հանգամանքին, որ Արևմտյան Հայաստանի կառավարություն և Ազգային Ժողով է ստեղծվել». նշում է Արևմտյան Հայաստանի վարչապետ Գառնիկ Սարգսյանը: Նրա խոսքով մի քանի հայրենասեր երիտասարդներ, որոնք մասնակցել էին Արցախի ազատագրման պայքարին, ոգևորվելով տարած հաղթանակով, որոշեցին Շուշիում ստեղծել Արևմտյան Հայաստանի հայերի խորհուրդ, որտեղ ընդգրկվեցին Արցախի, Հայաստանի և օտարագիր հայության երիտասարդներ: Խորհուրդը 2014 -ին որոշում է ստեղծել առաջին ԱԺ-ը՝ ընտրելով 64 պատգամավոր: Հետագայում անհրաժեշտությունից ելնելով ստեղծվում է կառավարական կազմ, ընտրելով՝ վարչապետ:

Գառնիկ Սարգսյանի խոսքով 2018-ի նոյեմբերին կայացած Արևմտյան Հայաստանի  երկրորդ գումարման ԱԺ-ում  ընտրվել է  77 պատգամավոր: Իսկ նախագահ ընտրվել Արմենակ Աբրահամյանը, որից հետո էլ ինքը  ընտրվել է Արևմտյան Հայաստանի վարչապետ:

«Մեր Կառավարությունը ոչ երազանք է և ոչ էլ արկածախնդրություն: Մենք պատմությունը լավ ուսումնասիրել ենք և գիտենք մեր իրավունքները, որն էլ  հանձնառու ենք ապագայում իրականացնելու համար». նշում է Գառնիկ Սարգսյանը և ավելացնում ՝ «Մեր գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ Արևմտյան Հայաստանի վարչապետը ապրում է Հայաստանում»: