Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մեր Կառավարությունը ոչ երազանք է և ոչ էլ արկածախնդրություն».Արևմտյան Հայաստանի վարչապետ (տեսանյութ)

«Մարդիկ շատ անգամ մարդիկ  զարմանքով և հեգնանքով  են վերաբերվում այն հանգամանքին, որ Արևմտյան Հայաստանի կառավարություն և Ազգային Ժողով է ստեղծվել». նշում է Արևմտյան Հայաստանի վարչապետ Գառնիկ Սարգսյանը: Նրա խոսքով մի քանի հայրենասեր երիտասարդներ, որոնք մասնակցել էին Արցախի ազատագրման պայքարին, ոգևորվելով տարած հաղթանակով, որոշեցին Շուշիում ստեղծել Արևմտյան Հայաստանի հայերի խորհուրդ, որտեղ ընդգրկվեցին Արցախի, Հայաստանի և օտարագիր հայության երիտասարդներ: Խորհուրդը 2014 -ին որոշում է ստեղծել առաջին ԱԺ-ը՝ ընտրելով 64 պատգամավոր: Հետագայում անհրաժեշտությունից ելնելով ստեղծվում է կառավարական կազմ, ընտրելով՝ վարչապետ: