A
A
Շուրջ 370 հազար աշակերտներ հնարավորություն կունենան այցելել թատրոններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 370 հազար աշակերտներ հնարավորություն կունենան այցելել թատրոններ եւ համերգասրահներ։ Այս նախագիծն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ասելով, որ այն մեկնարկել է անցյալ շաբաթ։ «Սա էլեկրոնային հարթակ է և ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը՝ կոչ անելով ծնողներին եւ ուսուցիչներին՝ խրախուսել աշխակերտների գրանցվելը և իրենց մասնակցությամբ այցելել մշակութային հաստատություններ: