A
A
«Տոնա, պետությունա, կներե՛ք, հո բոմժանոց չի». քաղտեխնոլոգը՝ «Քաղաքացու օր» տոնի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում «Քաղաքացու օրվա» նշելու հետ կապված քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա կարծում է, որ պետությունը պետք է որևէ ներկայացուցչական ծախսեր անի և դրանում որևէ խնդիր չի տեսնում և ասել, որ այսքան գումար ծախսվեց տոնի համար քաղտեխնոլոգին անհասկանալի է,- «Տոնա, պետությունա, կներե՛ք, հո բոմժանոց չի»,- ասում է նա: «Դեռ առաջին անգամն է, որ նշվում է այս տոնը և հասարակության կողմից ասել, որ ընդունելի է, կամ ոչ՝ սխալ կլինի: Հասարակությանը ժամանակ է պետք տոնը իրենը դարձնելու համար», -նշում է քաղտեխնոլոգը: «Հայերը վերջին ժամանակներում սիրում են ավելի ճոխ նշել սգո օրերը, քան տոները»: