Սոցքարտերը խանգարում են ծնողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Երևան քաղաքում առաջին դասարանի աշակերտները կընդունվեն դպրոց առցանց համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նրա խոսքով՝ առցանց գրանցումը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծում է հավասար պայմաններ երեխային գրանցվելու իր նախընտրած դպրոցում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշում է, որ ծնողները համակարգում գրանցվելու համար պետք է այցելեն «stugum.emis.am» կայքը և ստուգեն իրենց տվյալները։ Արտակ Պողոսյանի խոսքով համակարգը շատ անձանց հնարավոր է թույլ չտա գրանցվելու։ Պատճառն այն է, որ շատ քաղաքացիներ իրեն սոցքարտերից հրաժարվել են, այդ պատճառով համակարգը նրանց սոցքարտի համարանիշը ուժը կորցրած է համարել։ Նման խնդիրներից խուսափելու համար ԱրտակՊողոսյանը խորհուրդ է տալիս ստուգում անցկացնել մինչև մայիսի 15-ը և խնդրի դեպքում դիմել անձնագրային բաժին։