Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նար-Դոս փողոցի կրպակներն ապամոնտաժում են (տեսանյութ)

Հասարակություն
Krpak 3

 Երևանի Նար-Դոս փողոցի թվով վեց կրպակ քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվում են։ Դրանից չորսն արդեն  ապամոնտաժվեցին և հեռացվեցին այնտեղից, իսկ մյուս երկուսի ապամոնտաժումը կշարունակվի  վաղը։

Մեզ հետ  զրույցում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ կրպակների սեփականատերերը ապամոնտաժման աշխատանքների մեկնարկից 2-3 ամիս առաջ արդեն իսկ ծանուցված են եղել դրանց վերաբերյալ։

Ըստ աշխատակցի՝ ապամոնտաժման աշխատանքները իրականացվում են օրենքի շրջանակներում։ Տարածքների վարձակալության ժամկետը լրացել է այս տարվա սկզբին և քաղաքապետարանն ուղղակի նոր պայմանագիր չի կնքել կրպակների սեփականատերերի հետ։