Մարդը պիտի իմանա 100 դոլար վաճառելու դեպքում 10 դոլարը պետք է վճարի բյուջե. Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱկցիզային հարկը բարձրացնելու պարագայում, անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան. ՀՕ-ում փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը:
Իսկ ապրանքների գները բարձրացնելիս, ըստ տնտեսագետ պատգամավորի, քաղաքացին ավելի է աղքատանալու, գնողունակությունը նվազելու է: Ըստ Բագրատյանի, եթե քաղաքական հեղափոխությունը չի վերածվում տնտեսական հեղափոխության, ապա քաղաքական հեղափոխություն տեղի չի ունեցել:
ԲՀԿ-ական պատգամավորը նշում է, որ ժողովրդին աշխատելու հնարավորություն տալու համար, անհրաժեշտ է գործիքակազմ տրամադրել: Նա առաջարկում է հնարավորինս պարզեցնել Հարկային օրենսգիրքը, քանի որ տարբեր հարկային գործակալներ տարբեր կերպ են մեկնաբանել հարկային օրենքները:
«Եթե ցանկություն կա բռնելու, բռնում են, եթե ցանկություն չկա, ասում են «Ճիշտ ա էս»: Պարզությունը կփրկի մեզ, և ես կոչ եմ անում, որ խոշոր հարկատուներին հանած, մնացած ողջ տնտեսական դաշտը մտցնել շրջանառության հարկի տակ: Եվ տեսեք մենք 5 տարի հետո կունենանք լրիվ այլ տնտեսություն, լրիվ այլ մոտեցումներ»,- եզրափակեց նա: