Բացել լրահոսը Փակել լրահոսը
Davit nkar
A A
Քաղաքականություն

ԱԺ եկել է որպես հարկային մասնագետ և ոչ թե ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ընթանում էր «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր փաթեթը ներկայացնում էր  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Իր ելույթում ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը շեշտեց, որ ԱԺ եկել է որպես հարկային մասնագետ և ոչ թե ՊԵԿ-ի նախագահ։ Ընդհանուր քննարկման սկզբնական փուլում փոփոխությունները բաժանել են 3 խմբի՝ ընթացիք, միջնաժամկետ և հեռանկարային:

Այսօր ԱԺ են ներկայացրել ընթացիկ փոփոխությունների փաթեթը: Նրա խոսքով, կառավարությունը նպատակ ուներ այնպիսի փոփոխություններ ներկայացնել, որ իրական տնտեսվարողը իր առօրյայում հարկման համակարգի որոշակի փոփոխությունների հետ մեկտեղ  կարողանար բիզնես անել:

 «Այստեղ  կարևոր է 3 բան՝ հարկման բեռի փոփոխություն, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում, եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում: Սա գաղափարախոսական և շատ կարևոր բան է,մենք կարող ենք վիճել ինչո՞ւ համահարթ 23 տոկոս և ոչ 25 տոկոս չհարկվող շեմի հետ միասին: Կառավարությունում քննարկվել է ավելի քան 18 տարբերակ: Ընտրվել է այս տարբերակը ու կարևոր է այս տարբերակի ընտրությունը,որովհետև մենք  կապում ենք գույքահարկի ռեֆորմի հետ: Այդ ռեֆորմը, որ պետք է իրականացնենք շուկայական գնին մոտարկված արժեքից գույքի հարկումը ապահովվելու է այն պրոգրեսիվացումը, որը հանրության մոտ առաջացնում է մտավախություններ»,-ասաց ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը: