Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակների համար մանիպուլացնել իր քաղաքական ազդեցությամբ և լծակներով. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը, որն արդեն բաց է լուսաբանման համար։
«Մեզ համար մեծ պատիվ է միջազգային այս կառույցում ներկայանալ և մեր երկրում ընդունել կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին», - դիմելով ներկաներին ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության գրեթե բոլոր խավերի վրա։ «Հայաստանի Կառավարությունը իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որի նպատակն է ստեղծել մրցակցային տնտեսություն և տեխնոլոգիաների զարգացում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությանը հաջողվել է կոռուպցիան նվազեցնել, հավասար պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար, դատական իշխանության անկախացումը ամրապնդել։
«Այսօր Հայաստանում ոչ մեկ չի կարող տնտեսական նպատակների համար մանիպուլացնել իր քաղաքական ազդեցությամբ և լծակներով»։