ՀՅԴ օրակարգում իշխանափոխության ծրագիր չկա. Իշխան Սաղաթելյան
Աջակցիր «Ա1+»-ինՄենք միշտ կարևորել ենք կանանց գործունեությունը կուսակցությունում. ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Այդ է պատճառը նաև, որ Գերագույն մարմնի անդամներից 3-ը կանայք են:
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ որևէ կուսակցության հետ համագործակցելու նախանշված ծրագրեր չկան, ինչպես նաև, իրենց օրակարգում իշխանափոխության ծրագիր չկա։
Նա խուսափողական որակեց իշխանությունների քայլերը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն ողջունել է Տոնոյանի և Փաշինյանի կտրուկ հայտարարությունները։ Սակայն Փաշինյանի այն հայտարարությունը, որ ժողովուրդը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումներ արտահայտի, մտահոգիչ է ՀՅԴ-ական գործչի համար։
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության հետ ՀՅԴ-ի նախկին համագործակցությանը՝ նա ասաց, որ վերջինի հետ դաշինք կազմելու պատճառները եղել են նրանք, որ բավարար քանակի քվե չեն ստացել, որպեսզի իշխանություն լինեն, ուստի համագործակցել են։ Իսկ համագործակցության ընթացքում, ըստ նրա, եղել են նաև որոշակի ձեռքբերումներ։
Մանրամասները տեսանյութում.