Արտակ Զեյնալյանը չմեկնաբանեց աղմկահարույց մեղադրական եզրակացությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չի ցանկացել է մեկնաբանել Ռ.Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ Խաչատուրովի և Ա. Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը, որովհետև Ժամանակ չի ունեցել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը, հետևաբար տեսակետ չի ձևավորել: «Ընդհանրապես վեճ կա այստեղ և այդ վեճը պետք է լուծի դատարանը: Այո, իրավաչափ է այս վեճի առկայությունը, և փոխադարձ հարգանքի մթնոլորտում մրցակցային պայմաններում վեճը պետք է լուծվի»:
Հարցին, արդյո՞ք Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, պատասխանեց՝ ոչ սա քաղաքական հետապնդում չէ:
Իսկ մտադրություն ունե"ն ցմահ դատապարտյալների՝ մասնավորապես Ստեփան Գրիգորյանի վաղաժամ արձակման գործը վերանայելու, նախարարի կարծիքով, գործը վերանայելու հիմքերը իրավագիտությունում առկա են, սակայն ինքն էլ իր հերթին խորհուրդ տվեց լրագրողին գործը վերանայել և եթե կգտնվեն վերաբացման հիմքեր, ապա շարադրել և ներկայացնել Վճռաբեկ դատարան: