A
A
Հայաստանում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. Սվետլանա Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2005թվականից ապրիլ ամսվա վերջին շաբաթը նշվում է որպես Իմունականխարգելման եվրոպական շաբաթ: Հայաստանն ամեն տարի միանում է այս շաբաթին:
Նախաձեռնության նպատակը՝ մեկ անգամ եւս ընդգծել պատվաստումների կարեւորությունը, արդյունավետությունը եւ անվտանգությունը:
«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատվաստումներով կանխարգելվող կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով ներկայում Հայաստանում իրավիճակը բարենպաստ է, այսինքն՝ մենք չունենք կարկրուկի տեղական դեպքեր, չունենք պոլիոմելիտ, չունենք դիֆտերիա»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:
Մանրամասները տեսանյութում