Հեղափոխությունը նրա համար է, որպեսզի կամիր գիծ քաշի անցյալի վրա, բայց և գումարները աշխատացնի երկրի համար.
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում այսօր շարունակվում են հարկային օրենսդության փոփոխության քննարկումները։ Պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ատոմ Մարգարյանը անդադառնալով կառավարության ներկայացրած փաթեթին, հարցրեց . «Ինչի՞ հիման վրա է այս հետևությունը , որ արտահանելի հատվածի շահութաբերությունը երկուսուկես անգամ ավելի ցածր է, քան ներքին արտադրության ոլորտի շահութաբերությունը: Հանքարդյունաբերության ոլորտը հատկապես լեռնահանքային այն ոլորտը, որ արտահանումների վրա է աշխատում, օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենայինի շաահութաբեությունը, իսկապե՞ս երկուսուկես անգամ ցածր է, քան որևէ այլ ոլորտի շահութաբերությունը, ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ»:
Նրա խոսքով, «Սպայկա» ընկերությունը արտահանման լուրջ խնդիրներ ունի: «Եթե այդ ընկերության տրանսպորտային բեռնափոխադրումների շահութաբերությունը երկուսուկես անգամ ցածր է, քան ցանկացած ճյուղի շահութաբերությունը: Եթե այդպես է ինչո՞ւ տասնյակ միլիոնավոր դոլարների չվճարած հարկային պարտավորությունները, այսօր շրջանառվումեն և գործ է հարուցված»:
Հեղափոխությունը նրա համար է, որպեսզի կամիր գիծ քաշի անցյալի վրա, բայց և գումարները աշխատացնի երկրի համար: Սահակաշվիլին մեկ տարի անց հրաժարվեց այն բռնագանձման մոդելից, որը մենք հիմա փորձում ենք ներդնել:
Ատոմ Մարգարյանը որոշակի վերապահումներ ունի «Իմ քայլ»-ի, աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը ուսման վարձը վճարելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը:
«Հարգելիներս դուք ի՞նչ է, ուզում եք դատարկել լսարանները, մարդիկ կգնան աշխատանքի, որ վճարեն ուսման վարձավճարը: Ես առաջարկում եմ այն ծնողը կամ բարեկամը, ով կհանձնառի և փաստաթղթով կհիմնավորի, որ ինքը իր եկամտահարկը կփոխանցի որպես ուսման վարձավճար, այդ մարդու եկամտային հարկը ազատենք հարկումից»: