Բացել լրահոսը Փակել լրահոսը
11725
A A
Քաղաքականություն

5 տարին երկար ժամանակ չի, բայց կարելի է խոսել արդյունքների մասին.Դմիտրի Մեդվեդև (տեսանյութ)

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայկական կողմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, լավ կազմակերպման, բարի մթնոլորտի և իհարկե լավ եղանակի համար:

Ռուսաստանի վարչապետը հաջողություններ մաղթեց նիստին առաջին անգամ մասնակցող  Ղազախստանի վարչապետ՝ Ասկար Մամինին: Նա չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ կատարած աշխատանքի համար:

«5 տարին երկար ժամանակ չի, բայց միևնույն ժամանակ կարելի է խոսել արդյունքների մասին։ Գլխավորն այն է, որ ինտեգրացիոն գործընթացը ընդհանուր առմամբ կայացել է, այն աշխատում է, մեր հնգյակի ընդհանուր շուկան զարգանում է, կան դրական փոփոխություններ բոլոր ուղղություններով»,- ընդգծեց Մեդվեդևը։ 

Դմիտրի Մեդվեդևը նաև  նախապես շնորհավորեց մայիսի 9-ի՝ Հայրենական պատերազմի  հաղթանակի կապակցությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում: