Բացել լրահոսը Փակել լրահոսը
samvel aleqsanyan
A A
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. armtimes.com

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը  հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելել է, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Մանրամասն՝ այստեղ