Մադուրոն պատրաստ էր փախչել
Աջակցիր «Ա1+»-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ էր փախչել երկրից, սակայն «ռուսները հասկացրել են, որ նա պետք է մնա»։ Նրա ինքնաթիռը նախօրեին օդանավակայանում պատրաստ կանգնած էր, ամեն վայրկյան օդ բարձրանալու, սակայն ռուսները համոզել են նրան չփախչել երկրից։ Ըստ Մայքպ Պոմպեոյի, սկզբում Մադուրոյի հրաժարականի պահանջի հետ համաձայնելեն նաև նրա մերձավորներից մի քանիսը, սակայն հետո հետ են կանգնել այդ մտքից, տեղեկացնում է ԲԻ ԲԻ ՍԻ_ի ռուսական ծառայությունը հայտնում է։ Երեկվանից շարունակվում են Մադուրոյի հրաժարականը պահանջող ցւոցարարների և ոստիկանների մեջև բախումները։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, զրահամեքենաներով փորձել են ցրել մարդկանց։ Այսօր առավոտյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմական բազայում էր։ Նա կոչ է արել ժողովրդին և բանակին դուրս գալ փողոց, միանալ իրենց, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար: Վերջինս իր հերթին հայտնել է, որ երկրի զինված ուժերը հավատարիմ են մնում իշխանություններին: Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհահատվածում ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել: