Երևանում նշվում է Աշխատանքի օրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ երթ է կազմակերպել:
Երթի մասնակիցները այն մեկնարկեցին Ավետիք Իսահակյանի արձանի մոտից և կշարժվեն դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ նրանց կմիանան Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան և միասին կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Շահումյանի հրապարակ։
Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ-ին՝ Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում:
1886թ-ի ամերիկացի եւ կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում էլ ցույցը ցրելու հետեւանքով սպանվել է 8 ոստիկան եւ 4 ցուցարար, իսկ տասնյակ մարդիկ տուժել են:
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում է ընդունել մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:
Օրվա ընթացքում հնարավորություն կար անդրադառնալու իրավունքի խախտումներին՝ արձակուրդային վճարների չտրամադրմանը, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատմանը, գործատուների կողմից աշխատողների չգրանցմանը, աշխատավարձի մասնակի գրանցմանը և աշխատանքին վերաբերող այլ հարցերին: