ՀԱՊԿ-ի որևէ անդամ երկիր չարձագանքեց Ադրբեջանի կրակոցներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը մայիսի 1-3-ը «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ է անցկացնում: Այդ նպատակով օրեր առաջ Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները։ Սա արդեն այս տարի իններորդն է։ Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը մտավախություն ունի, որ զորավարժության անվան տակ Ադրբեջանը սահմանում կուտակումներ սկսի:
Վան Համբարձումյանի համոզմամբ սահմանում հարաբերական խաղաղությունը պայմանավորած է հարևան պետության սահմանային ողջ շփման գծում լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներով և պատերազմական իրավիճակը այդ ընթացքում իրենց ձեռնտու չէր:
Փորձագետն առաջարկել է նոր իշխանություններին արդիականացնել Խորհրդային Միությունից ժառանգած ութսունականների զինտեխնիկան, սակայն բարձրաստիճան պաշտոնյանները,իկր խոսքով, ուշադրություն չեն դարձրել իր ասածներին։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2016 թվականից քննադատում էր նախկին իշխանություներին, որ սպառազինությունները չեն արդիականացնում, մտահոգված է փորձագետը:
Վան Համբարձումյանին անհանգստացնում է նաև այն փաստը , որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստանում գտնվելու օրերին անգամ, Ադրբեջանը կրակահերթ էր արձակել Ոսկեվան- Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ, իսկ ՀԱՊԿ-ի որևէ անդամ երկիր որևէ քննադատական խոսք չասաց: