Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կրճատումներ կարող են լինել  ինչպես նախկինում՝ քմահաճույքով. Անահիտ Ասատրյան (տեսանյութ)

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում  է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը:

Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհմիության նախագահ  Անահիտ Ասատրյանի կարծիքով՝ կառավարության արդյունավետության մոդելը ներկայացված չէ և այս առումով մտավախություն ունեն:

«Պետք է զգույշ մոտեցում ցուցաբերել, հաշվարկված, որովհետև աշխատողները մտավախություն ունեն, որ կրճատումները կարող են լինեն  ինչպես նախկինում՝ քմահաճույքով»,- նկատեց Անահիտ Ասատրյանը :

Թեև կրճատումների արդյունքում, հնարավոր է աշխատավարձերի բարձրացում լինի, բայց այս պարագայում էլ  աշխատողի համար մեծ բեռ կդրվի:

«Մենք առաջարկել ենք, որ կոնկրետ հաշվարկ լինի, որ աշխատողները չափից շատ չծանրաբեռնվեն: Նրանք հանգստի իրավունք ունեն և արդյունավետ չէ այն աշխատողը, որը առավոտից գիշեր աշխատում է»:

Անահիտ Ասատրյանը տվյալներ չունի, թե քանի մարդ կկրճատվի:

 Մանրամասն՝ տեսանյութում: