Ֆրանսիայի իրավապահները 14 մարդ են ձերբակալել մայիսմեկյան ցույցերից առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանությունը 11 մարդ է ձերբակալել 4 ավտոմեքենայի խուզարկությունից հետո, երբ հայտնաբերել են հակագազներ։ Նախօրեին ֆրանսիական հեռուստաընկերությունները հայտնել էին, որ այսօրվա մայիսմեկյան ցույցին կմասնակցեն մոտ 2000 ռադիկալ տրամադրված երիտասարդներ, ովքեր ներկայանում են որպես «black block»։
Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները ասել է, որ ցույցերի ժամանակ Փարիզում կարգուկանոնը կպահպանեն յոթ հազար չորս հարյուր ոստիկաններ եւ ժանդարմներ։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը մամուլի ասուլիս էր հրավիրել ի պատասխան դեղին բաճկոնների բողոքի ակցիաների։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր,որ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել երկրում ճգնաժամի հաղթահարման համար, այդ թվում նաև խոստացել է նվազեցնել աշխատողների հարկերը, մինչև 2020 թ. ինդեքսավորել թոշակները:
Առաջին միջոցառումները Ֆրանսիայի իշխանությունների կողմից նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվել էին: Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լե Մերի խոսքով, ծրագրի իրականացումը կպահանջի 17 մլրդ եվրո. հաղորդում է Ռիա Նովոստին