«Լավ էր կենդանաբանական այգում, ուղտը վրաս չէր թքում»․ հարցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի են ունենում Կենդանաբանական այգու 2019 թվականի տարեշրջանի բացման միջոցառումները:
Այգու հանրային հատվածում իրականացվող միջոցառումներն այսօր անվճար են:
«Ա1+»-ը քաղաքացիներից և իրենց երեխաներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունեն կենդանաբանական այգուց, թե ինչ փոփոխություններ են նկատել նախորդ այցելությունների համեմատ:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ տարածքը բավականին մեծացել է, տհաճ հոտը, որ առկա էր, վերացել է, և ընդհանուր առմամբ գոհ է: Սակայն կային քաղաքացիներ, որոնք նշում էին կենդանիների տեսականու սակավությունը, բայց հույս ունեին, որ հետագայում աշխատանքներ կտարվեն, և այգին կստանա իրենց ակնկալած տեսքը:
Հարցվածներից թերևս ամենզվարճալին մի փոքրիկ տղա էր, որը շատ տպավորված էր կենդանաբանական այգուց ու նաև այն բանի համար ինչպես ինքն ասաց.
«ուղտը վրաս չէր թքում»։
Մանրամասները տեսանյութում.