Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարության նիստը. օրակարգում 37 հարց է (տեսանյութ)

Տեղի է ունենում կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգում ընդգրկված է 37 հարց, որոց թվում՝  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառա-վարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին ամրացված գույքը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին  և այլ հարցեր:

Օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Հեռարձակմանը կարող եք հետևել Ա1+-ի առցանց հեռարձակմամբ: