A
A
Թո՞ւրքն ա տարել, ո՞ւր ա իմ տղան․ մոտ 8 տարի անհետ կորածի մայրը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւթ տարի ա, ի՞նչ եք արել, քանի՞ անգամ եմ Ձեզ հանդիպել, պարո՛ն Թաթոյան ջան։ Թո՞ւրքն ա տարել, ո՞ւր ա իմ տղան. մոտ 8 տարի անհայտ կորած որդու մայրը հարցրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ կառավարության շենքի դիմաց։
Կինը հետաքրքրվեց, թե Ազգային անվտանգությունն ինչու չի գտնում որդուն։ «Ես հիմա պարոն Փաշինյանից եմ պահանջում»,- շարունակեց կինը։ Կինը հարցադրում արեց, թե անվտանգությունն ուզում է ու չի գտնում: Թաթոյանն ասաց, որ կառավարության նիստից հետո այս հարցով կզբաղվի։
Կինն ասաց, որ որդուն Սյունիքի մարզկենտրոն Կապանում գտնվող տանից են առևանգել: