Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլ-հունիս ամիսներին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի. նախարար

Քաղաքականություն

Ապրիլ-հունիս ամիսներին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի: Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը.

«Բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել։ Անցյալ տարի, այս նույն շրջանում, Սեւանա լճից արդեն ջուր էր բաց թողնվում»,-ասաց նախարարը։

Վարչապետն ընդգծեց, որ ջրի պաշարները ճշգրիտ պետք է հասցնել գյուղացիներին։