Հայտնի գործարարը հարկային մեծ արտոնություն է ստացել Կառավարությունից
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությանը նիստում գործադիրն այսօր հավանության արժանացրեց որոշման նախագծերից մեկը, որով առաջարկվում է արտոնություն տալ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելով ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Կառավարության որոշմամբ ընկերությունը ստացավ 54,6 մլն դրամի հարկային արտոնություն։
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի գյուղ Բալահովտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։
Ընկերությունն իր արտադրությունը կսկսի 2020 թվականից։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Նշենք, որ «Մանուկյան կոնյակի գործարանը» պատկանում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին։