Նախկին պատգամավորը «Սպայկա»-ի և «Արարատ ցեմենտ»-ի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականին արտահանման և ներմուծման ոլորտում նվազման միտում կա: 2018 թվականի սկզբին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 29 տոկոս, իսկ այս տարի՝ 11 տոկոս, նշում է նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Պատգամավորի կարծիքով այդ նահանջը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ:
«Անկախ այն հանգամանքից, որ վարչապետը շեշտադրում է Ռուսասատանի հետ կապերի ավելի լավ լինելու մասին, բայց ես մտածում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որպես գործընկեր չունի վստահության մեծ պաշար ՝ պայմանավորված առևտրաշրջանառության ծավալների փոքրացմամբ: Ներմուծումը երկու անգամ գերազանցում է արտահանումը, իսկ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը տեմպերի անկում են ունեցել»:
Անդրադառնալով «Սպայկա» ընկերությանը Վարդան Բոստանջյանը նշեց, որ եթե ընկերությունը ունի պարտավորություններ,ապա պետք է մուծի, սակայն միաժամանակ պետք է հասկանալ նաև, որ ընկերությունը պարտավորությունները չի կատարել, քանի որ նախկինում եղել են աշխատանքային այլ հարաբերություններ: Պետք է զգուշացնել, որ այլևս նախկինի պես չի լինելու և եթե աշխատանքը շարունակվի նույն կերպ, այդ ժամանակ նոր կարող են վարչական և քրեական պատասխանատվության ենթարկել,համոզված է Վարդան Բոստանջյանը:
«Արարատ ցեմենտ» -ի գործարանը ևս պետք է օրենքի շրջանակում գործի: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած երկիր ունենում է հաջողություն, երբ խոշոր տնտեսվարողների համար չի ստեղծում լրացուցիչ դժվարություններ: Եթե ինչ որ ձևով չենք նպաստում նրանց գոծունեությանը, ապա վաղը, ըստ Բոստանջյանի, կարող ենք այլևս այդպիսի ընկերություններ չունենալ:
«Եթե դժգոհ եք, շտկեք այդ իրավիճակը, բայց մի ստեղծեք այնպիսի վիճակ, որ այդ կազմակերպությունները վտանգվեն: Չի կարելի հայրենական արտադրողի աշխատանքը վտանգել»: