Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի ԱԳՆ-ն ու Ռադան կարձագանքեն. Ստեփան Գրիգորյան

Քաղաքականություն
stepan grigoryan

Երկու օր առաջ Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում  ուկրաինացի պատգամավորի նկատմամբ  կատարվածի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով տեղի ունեցածը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար:

«Ոչ մեկը չի գա Հայաստան, ներդրում  անի, եթե համոզված չի, որ իրեն սահմանում ազատ մուտքի թույլտվություն կտան: Հակադրությունը ԱՄՆ-ի,  Ռուսաստանի և Եվրոմիության միջև բավականին լուրջ է:  Ո՞վ պետք է ներդրում անի Հայաստանում, առաջին հերթին  Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից պետք է գան, այն երկրներից, որոնք Ռուսաստանի հետ լուրջ պրոբլեմներ ունեն, հիմա իրենք  կմտածեն, կարո՞ղ են Հայաստան մտնեն ու Ռուսաստանի պատճառով պրոբլեմներ  ունենան», - նշում է քաղաքագետը:

Սա միակ մարտահրավերը չի լինի Հայաստանի համար: Քաղաքագետը չի  հասկանում, թե ինչու է  Հայաստանը ստանձնում ինչ-որ պարտավորություններ, որոնք մեզ հետ կապ չունեն: Ստեփան Գրիգորյանն ընդգծում է, որ տեղի ունեցածը կարող է հայ-ուկրաինական հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ:

«Մուսատաֆա Նայեմը հայտնի, լրջագույն պատգամավոր է: Հավաստիացնում եմ, որ Ուկրաինայի և՛ արտգործնախարարությունը, և Գերագույն ռադան կարձագանքեն: Դա մեզ համար անցանկալի հետևանքներ կունենա»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մուստաֆա Նայեմը երկու օր առաջ է ժամանել Հայաստան և բախվել է  երրորդ երկրի, այն է Ռուսաստանի Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներին՝ պատգամավորը «մուտքի արգելքով» որպես  անցանկալի անձ է եղել գրանցված: