Բացել լրահոսը Փակել լրահոսը
1556807132,9991
A A
Պաշտոնական

Ոստիկանները դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Մայիսի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Զաքարյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1968 թ. ծնված, Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ Մարտուն Մելոյանին, որը 2017 թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: 
Մելոյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ ծալովի դանակ։ Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանոթւյան Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։