Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբյան
A A
Քաղաքականություն

«Հիմա կինոն նայելու ենք։ Սերիալը սկսվելու է». Սամվել Բաբայան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվում էր «Իգլա»-ի գործով դատական նիստը։

«Զինամթերքի մասնիկն ամբողջն անվանելով զենք՝ արդեն էն գլխից կեղծում են»,- դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործով մեղադրյալ Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ Ըստ ՊԲ նախկին հրամանատարի՝ եթե զենքի մասնիկ է, ապա դրանով չի կարող քրեական գործ հարուցվել։ 

Այս գործով մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն անցյալ դատական նիստից հետո հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը և ԱԱԾ մի քանի աշխատակիցներ խոստացել էին Բաբայանի դեմ ցուցմունք տալու պարագայում, իրեն ցանկացած երկիր ուղարկել։

«Իսկ այսպիսի ցուցմունքներով հնարավոր են արդյո՞ք ցուցմունք կորզել» և «արդյո՞ք տեղյակ է, թե այսպիսի եղանակով Հրաչյա Մայիլյանից փորձ արվել է ցուցմունք կորզել»՝  լրագրողների  հարցերին Սամվել  Բաբայանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ՝ ինչ են արել, ոնց են արել, արել են, թե չեն արել։ Վստահ եմ, որ արել են, բայց եթե ես չեմ մասնակցել, չեմ կարա ո՛չ հաստատեմ, ո՛չ հերքեմ»

Խոսելով Հրաչյա Մայիլյանի ցուցմունքի մասին՝ հիշեցրեց, երբ վերջինիս դատարան էր եկել, դատավորը տեղեկացրել էր , որի հարցերին չպատասխանելու իրավունք ունի։

 «Արդեն այդ իրավունքից զրկվել է, հիմա կինոն նայելու ենք։ Սերիալը սկսվելու է»,- շեշտեց նա։    

Անդրադառնալով Արցախում հնարավոր քաղաքական գործընթացներին (Արցախում 2020 թ. նախատեսված են խորհրդարանական և նախագահական ընտրություններ - հեղ.) քաղաքացիության վերաբերյալ խնդրին՝  նա ասաց, որ իր հետ կապվածը վերջին 10 տարում անընդմեջ կացության խնդիրն է.

«Մենք հանդիպում ենք ժողովրդի հետ, հետո ստորագրահավաք կանենք։ Երևի մայիսի 20-ի կողմերը»։ Ստորագրահավաքի  ձեւաթղթի համաձայն, Արցախի հերսի փոխանցմամբ, պետք է վերաձևակերպվի Արցախի սահմանադրության 47-րդ հոդվածը՝ «Արցախի հանրապետության և ՀՀ հանրապետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի ընտրվելու»։

Նա իշատակեց, որ Հայաստանից Արցախ տեղափոխված Արթուր Աղաբեկյանը, Արմեն Աբգարյանը նախկինում, երբ նախագահի թեկնածու են եղել և նրանց ոչ ոք չի հարցրել, թե «ինչու 5 տարի էստեղ չես ապրել»։

«Եթե իմս ասում են, ուրեմն քաղաքակա՞ն ա, չէ՞»,- հարցադրում արեց նա՝ հավելելով, որ դատի է տվել Արցախի ոստիկանությանը, և նիստը տեղի կունենա մայիսի 23-ին Ստեփանակերտում։

Նա փաստում է, որ Արցախի բնակչության 95 տոկոսը չի ընդունում գործող իշխանություններին։

Հիշեցնենք, որ  Վճռաբեկ դատարանը 2018թ հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: