Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nora.00_01_13_02.Still019
A A
Քաղաքականություն

«Սա մեր երկրորդ Սարդարապատն էր». Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

27 տարի առաջ այս օրը ՝ մայիսի 6-ին,  Շուշիի ազատագրման  գործընթացի նախապատրաստական վերջին փուլն  էր: Այդ օրերին հիմնական գործողությունների կենտրոնը Քոլատակն էր,- հիշում է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։

 Հայկական կողմն ընդամենը 3 օրում պետք է շուրջ 2500 հոգանոց անձնակազմ և 300 վառոդային  բարձիկներ տեղափոխեր մի ճակատից մյուսը: Իսկ այդ ընթացքում Ֆիզուլիից, Մարտակերտից, Ջաբրայիլից անընդհատ կրակոցներ էին  բաց թողնվում հայկական կողմի  ուղղությամբ: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյան  ակնածանքով է  պատմում իր և ընկերների ապրած օրերն ու կատարած գործը:

«Այդ օրերին կռվում էին բոլորը: Մինչև մի ջոկատը զբաղված էր Շուշիի բերդը  պաշտպանելով, մյուս ջոկատները հասցնում էին ազատագրել հայկական գյուղերը թշնամուց։  Մեր հաղթանակի բանալին պրոֆեսիոնալ բանակն էր, պրոֆեսիոնալ կռվողները, ովքեր համախմբված ուժերով ազատագրեցին Շուշին։ Հակառակ դեպքում մենք կկորցնեինք և ՛ Սեփանակերտը, և՛ Շուշին», - համոզված է գեներալ- մայորը: