A
A
Կոկորդից գնդակահարված կենդանին մայթին նստած արնահոսում էր, իսկ մարդիկ նկարում էին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹափառող շների պրոբլեմն, անշուշտ, առկա է։ Անշուշտ խնդիր է բնակավայրերի համար, մարդկանց համար,հատկապես չլուսավորված տարածքներում` ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանպատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Պատգամավորի խոսքով` խնդիրը կարգավորման կարիք ունի, իսկ տրամադրված միլիոնավոր դրամների հասնող գումարների միջոցով կենդանիների ստերջացման, տեղահանման, համապատասխան վայրերի կառուցման փոխարեն կենդանիները գնդակակահարվել են՝ դիակները թողնվելով հանրային տարբեր վայերում։
«Քաղաքակիրթ մարդկության, քաղաքակիրթ հասարակության համար անտանելի իրավիճակ է, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին փողոցում, հասարակական վայրում մայթին նստած արյունահոսում էր, և մարդիկ, այդ թվում՝ անչափահաս երեխաները, նկարահանում էին և հետո համացանցում շրջանառում»,- խնդիրների մի օրինակ նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Ուրիխանյանն առաջարկեց խորհրդարանին քվեարկել թափառող շների վերաբերյալ իր կազմած օրինագծի ընդունման օգտին, որը նախկին խորհրդարանական մեծամասնության կողմից չի ընդունվել։
Այնուամենայնիվ, խորհրդարանը այսօր մերժեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի
նախաձեռնած փոփոխության քննարկումը: Նախագծով առաջարկվում էր «Կենդանական
աշխարհի մասին» օրենքում արգելել զենքի կիրառմամբ կենդանիների դաժան
ոչնչացումը:
նախաձեռնած փոփոխության քննարկումը: Նախագծով առաջարկվում էր «Կենդանական
աշխարհի մասին» օրենքում արգելել զենքի կիրառմամբ կենդանիների դաժան
ոչնչացումը: