A
A
Տեսանյութից հետո «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի «գործը վատացավ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 6-ին համացանցում տարածված տեսանյութը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության որոշում կայացնելու հիմք է դարձել։
Տեսանյութում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ
թերություններով և ոչ ժամանակին:
Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից
կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի
լուծման հարցը: